Նախնական տվյալներով Սուրենավանի գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամը

Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախնական արդյունքներով գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Կարո Կարապետյանը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը` վկայակոչելով  Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Նախօրեին կայացած համայնքապետի ընտրություններում Կարո Կարապետյանի օգտին քվերակել է 723 քաղաքացի: Մյուս թեկնածու’ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Ղազարյանը ստացել է 623 ձայն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում