Մուշում քանդում են հայկական պատմական նշանակություն ունեցող տները (լուսանկարներ)

Թուրքիայում նորից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ վայրագության դեպք է արձանագրվել։ 

Ինչպես հայտնում է Թուրքիայում գործող «Այքըրըդողրուլար» կայքի հայազգի լրագրող Ջևաթ Սինեթը, թուրքական իշխանությունները սկսել են քանդել Մուշում հայերին պատկանող պատմական նշանակության տները։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքագիտական բլոգից:

Նախկինում հայերին պատկանած տները քանդելու որոշում է կայացրել Մուշի քաղաքապետարանը, որտեղ մեծամասնություն են կազմում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները։

Հայերի տների փոխարեն կառուցվելու են պետական մարմինների համար նախատեսված շենքեր։

Բացի հայերի տներից, քանդվել է նաև մոտակայքում գտնվող պատմական նշանակության բաղնիքը։ Աղբյուրը նշում է, որ ապամոնտաժման դեմ հանդես եկող քաղաքացիներին ոստիկանությունն ահաբեկում է։

Նշենք, որ հայկական տները գտնվում էին Մուշի կենտրոնում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում