Աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները
06/12/2019 18:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Սերգեյ Փարաջանովի՝ բանտում գրված նամակները աճուրդի կհանվեն: Այս մասին գրում է ռուսական Лента-ն:
Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Մոսկվայում «12-րդ աթոռ» աճուրդի տանը:
«Նմակների հետ մեկտեղ աճուրդի կահնվի նաև Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակներից մեկը: Փարաջանովի նամակներից յուրաքանչյուրի համար նախնական գին է սահմանվել 325 ռուբլին: Նամակները, նշենք, Փարաջանովը քրոջն ու զարմիկին է ուղարկել», – գրում է աղբյուրը:
Նշենք, որ նամակների հետ վաճառքի են հանվել նաև Փարաջանովի լուսանկարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում