Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը
07/12/2019 15:15

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ֆրանսիայի Բանդոլ քաղաքում պղծել են 2017 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: