Հայտնի են «Ոսկե գլոբուսի» անվանակարգորդները «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական ծագմամբ ամերիկուհի Լուլու Վանգի «Հրաժեշտ» ֆիլմը (2019 թ.) տեղ Է գտել «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգորդների թվում: Հաղթանակի հավակնորդների հայտարարումը կայացել Է դեկտեմբերի 9-ին եւ ցուցադրվել կազմակերպության պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անվանակարգորդների ցուցակում ներառված են նաեւ ֆրանսիացի Լաջ Լիի «Թշվառները» (Les miserables, 2019), իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» (Dolor y gloria, 2019) կինոնկարները, «Մակաբույծները» (Gisaengchung, 2019) հարավկորեական կինոնկարը, որի ռեժիսորը Պոն Չժուն Հոն Է, ֆրանսուհի Սելին Սյամմայի «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» (Portrait de la jeune fille en feu, 2019) ֆիլմը:
Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի կողմից շնորհվող «Ոսկե գլոբուս» մրցանակի 77-րդ արարողությունը տեղի կունենա Բեւեռլի Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ) եկող տարվա հունվարի 5-ին:
Միջոցառումը վարելու իրավունքը հինգերորդ անգամ վստահված Է բրիտանացի դերասան Ռիկի Ջերվեյսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում