«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՞րն էր Չարենցի ու Բակունցի միջեւ տարաձայնության պատճառը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «20-րդ դարասկզբին հայագիտության ամենահրատապ խնդիրներից է եղել գրական լեզվի ձեւավորման հարցը։ Ամենուր՝ պարբերական մամուլի էջերում, Հայ գրողների կովկասյան ընկերության ամբիոնում ծավալվեն են գրական ասուլիսներ, բանավեճեր, որոնց նյութը բառապաշարի հարստացման աղբյուրների, գրական լեզվի մեջ փոխառությունները, բարբառային արտահայտությունները որչափ եւ ինչպես գործածելու հարցերն էին։
Բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նկատում է` խորհրդային կարգերի հաստատումից հետո այդ խնդրներն արծարծվեցին, մասնավորապես, Ե. Չարենցի եւ Ա. Բակունցի բանավոր ու գրավոր ելույթներում։
Բանավեճի նյութը, մասնավորապես, Թումանյանի լեզուն է եղել, նրա կենսունակության ու ապագայի հետ կապված խնդիրները։ Ըստ Տերյանի՝ Թումանյանի լեզուն ապրել էր զարգացում՝ խրթին բարբառաբանություններով լեզվից կանգնել է «ուղիղ ճանապարհի վրա»։ Իսկ Չարենցը «Թումանյանի լեզուն» բնորոշում էր որպես «գյուղական ինտոնացիա» ունեցող գավառական բառերի ու գրական լեզվի միաձուլվածք, որը «պատմականորեն դատապարտված է մահվան»։ Իբրեւ հակադրություն Չարենցի այս տեսակետի՝ Բակունցը դարձյալ վկայակոչում է Տերյանին, ով վստահեցնում է, թե «Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը նրան մոտեցնում է Պուշկինին, եւ որը նրա գերագույն արժեքներից մեկը պիտի համարվի»։ Գրականագետի հիշատակմամբ` Բակունցն ընդգծում է նաեւ Թումանյանի հռչակավոր «էս ու էն»-ի մասին տերյանական այն ձեւակերպումը, թե դրանք «այս ու այնի հանդեպ մեր գրականության մեջ առանձին բարբառների գործածության վերջին զինվորներն են, վերջին բերդերն են եւ … շատ խարխուլ ու անհաստատ բերդերը»։
Ս. Հովհաննիսյանի խոսքով` Բակունցը հակադրվում է Թումանյանի լեզվին տված թե՛ Չարենցի, թե՛ Տերյանի գնահատականներին…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում