44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները

44 000 տարվա պատմություն. Ինդոնեզիայում հայտնաբերվել են մարդկանց կողմից արված հնագույն որմնանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ինդոնեզիայում հայտնաբերվել են բացառիկ քարանձավային որմնանկարներ, որոնք ունեն 44 000 տարվա պատմություն և համարվում են մարդու կողմից արված և առ այսօր հայտնաբերված ամենահին որմնանկարները:

Ինչպես նշում է theguardian.com-ը, դրանցում պատկերված են վայրի խոզեր և գոմեշներ, ինչպես նաև դրանց դեմ պայքարող մարդկային ֆիգուրներ: Այլ կերպ ասած՝ ներկայացված է որսի տեսարան:

Պարբերականը նկատում է, որ հայտնաբերված նմուշը երկու անգամ ավելի հին է նախքան այդ աշխարհում ամենահինը համարվող որսորդական որմնանկարից, որն ունի 20 000 տարվա հնություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում