Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպանները կանչվել են ճեպազրույց
Նմանատիպ
Թուրքիայի կառավարությունը սկսել է տարբեր քայլեր ձեռնարկել երկրում ծավալված հակակառավարական ցույցերի նկատմամբ Եվրամիության երկրների դիրքորոշումը փափկեցնելու համար: Այս նպատակով թուրքական կառավարությունը Թուրքիայում ԵՄ անդամ երկրների դեսպաններին հունիսի 24-ին հրավիրել է Եվրամիության գրասենյակ ճեպազրույցի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական CNN Turk-ը:
Հավաքը կնախագահի Թուրքիայի’ ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը: Ներկա կգտնվեն նաև Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության և վարչապետի գրասենյակի ներկայացուցիչները:
Ճեպազրույւցի նպատակը ԵՄ անդամ երկրները ներկայացնող դեսպաններին տեղի ունեցող իրադարձությունները թուրքական կառավարության տեսանկյունից ներկայացնելն է:
Թուրքիայում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ մայիսի 31-ին ոստիկանությունը դաժանորեն ցրել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու պաշտպաններին, որի ծառերի մի մասը պետք է կտրվեն կառավարության որոշմամբ հրապարակի վերակառուցման շրջանակում: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսված բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական ցույցերի, որի մասնակիցները դժգոհություն են հայտնում իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից եւ պահանջում կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների ? ?իջեւ բախումների արդյունքում մինչ այժմ 5 մարդ զոհվել, մոտ 7500-ից ավելի մարդ վիրավորվել է, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:
Խնդիրը երկխոսության միջոցով լուծելու մասին թուրքական իշխանություններին կոչով դիմել են Սպիտակ տունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշտոնը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում եւ Գեզի այգում ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժ կիրառվելու հետ կապված Գերմանիան եւ Հոլանդիան վետո են դրել Թուրքիայի’ Եվրամիության անդամակցության բանակցություններին: Իրենց զարմանքն ու զայրույթը չթաքցրած եվրոպական այս երկրներն առկախել են ԵՄ բանակցություներում հունիսի 26-ին ծրագրված’ «Տարածաշրջանային քաղաքականություններ» խորագրով բաղադրիչը բացելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում