ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Թբիլիսի
Նմանատիպ
Հյուսիսատլանտյան խորհրդի (NAC) այցը, որի շրջանակներում Վրաստան կժամանեն դաշինքի 28 երկրների դեսպաններն ու գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, տեղի կունենա հունիսի 26-27-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ջավիդ Ջալաղանիան հայտնել Է հունիսի 24-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հյուսիսատլանտյան խորհրդի այցի շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
Պատվիրակության անդամները կհանդիպեն նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի հետ:
Դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ի դեսպանները հանդիպում կունենան քաղաքացիական հասարակության եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում Է, որ Ռասմուսենը Ազգային գրադարանում դասախոսություններ կկարդա երիտասարդության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում