Հրաչյա Սարուխան․ Ներեցեք ինձ․․․

Հրաչյա Սարուխան․ Ներեցեք ինձ․․․

Ներեցե՛ք ինձ ,
Ազնիվ , խստաբարո սրբե՛ր ,
Ռոսլին ու Գրեկո , ու Ռաֆայել,
Հանդգնում եմ
Ահա
Արտասուքով սրբել
Երանգների փոշին ու հոգուս մեջ պահել:
Մատներս արտասվում են կորցրածի համար:
Սարսափելի ծանր է այս լքումը:
Լեոնարդոն թեեւ իմ հոգին է համակ,
Նարեկացին սակայն ինձ ձգում է …

Ընդունե՜ք ինձ ,
Դանթե, ու Լորկա, ու Չարենց,
Ու մկրտեք ի՛նձ էլ հեղուկով սուրբ …
Իմ հոգեւոր կյանքում ինչ վրձինը չարեց ՝
Իմ գրիչը կանի –

Հմուտ ու նուրբ :

Հետևեք մեզ նաև Telegram-ում