Էդգար Մանուչարյանը հեռացել է «Փյունիկ»-ից
24/12/2019 16:22

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 32-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ «Փյունիկ»-ից։ Ֆուտբոլիստի հետ խզվել է պայմանագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի և անցկացրած 4 պաշտոնական խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Մանուչարյանը հանդիսանում է «Փյունիկ» ՖԱ-ի սան և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։