Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել է PKK դեմ պայքարում զոհված թուրք զինվորների թիվը
Նմանատիպ
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում 1984 թվականից ի վեր թուրքական կողմը կորցրել է 6205 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Sabah պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Պաշտպանության նախարարի խոսքերով’ թուրք զինվորներն ամենից շատ զոհվել են Հաքքարիում, Վանում, Շըրնաքում, Բինգյոլում և Էլյազըգում:
Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Թուրքիան ավելի քան 25 տարի զինված պայքար է մղում, ինչի հետևանքով զոհվել է շուրջ 40 հազար մարդ: Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած’ քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի երկրում քուրդ զինյալներ այլևս չեն լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում