Էրդողանը դատական գործ է հարուցել ընդդիմադիր պատգամավորի դեմ
25/06/2013 02:36
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական գործն է հարուցել իր անձը վիրավորելու մեղադրանքով: Այս անգամ դատական գործը հարուցվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Թունջելիի (նախկին Դերսիմ) պատգամավոր Հուսեին Այգյունի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Հունիսի 2-ին ընդդիմադիր պատագամավորը, անդրադառնալով Էրդողանին, իր Twitter-ի էջում գրել էր. «Թուրքիայի ամենամեծ ահաբեկիչը դու ես»: Թուրքիայի վարչապետի իրավաբանները դատական գործ են հարուցել «սադրիչ հայտարարություններ անելով Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու» մեղադրանքով: Մեղադրող կողմը պահանջում է որպես բարոյական փոխհատուցում վճարել 100 հազար թուրքական լիրա (ավելի քան 50 հազար ԱՄՆ դոլար):
Հետևեք մեզ նաև Telegram-ում