Մահացել է Գալինա Վոլչեկը
27/12/2019 17:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նախօրեին մոսկովյան կլինիկայում կյանքի 86-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը:
Ռիա նովոստին հայտնում է, որ նրա հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը կայանալու է դեկտեմբերի 29-ին:
Գալինա Վոլչեկը ծնվել էր 1933 թվականին Մոսկվայում։ 1989 թվականից Մոսկվայի «Современник» թանտրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Նա «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» արժանացել էր ասպետի շքանշանի։ Կարիերայի ընթացքում նա հասցրել է խաղալ բազմաթիվ դերեր: Վոլչեկը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսինն է՝ «Դոն Կիխոտ», «Լիր արքա, «Աշնանային մարաթոն» և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում