Աթենքի Ակրոպոլիսը նոր գիշերային լուսավորում կունենա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին տոների նախաշեմին լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտնել է, որ Աթենքի Ակրոպոլիսը նոր գիշերային լուսավորում կունենա, գրում է ria.ru-ն:
Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվեն աշխատանքները։
Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանի ամենաայցելվող հնագիտական կառույցն է, այս տարի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Ակրոպոլիս է այցելել ավելի քան 2,5 մլն մարդ:
Ըստ հաղորդման՝ աշխատանքները կֆինանսավորի Օնասիս բարեգործական հիմնադրամը:
Մենդոնին հայտնել է, որ Ակրոպոլիսում կկարգավորվեն նաև էլեկտրական սարքավորումները:
Մշակույթի նախարարությունը նաև նախատեսում է Ակրոպոլիսը կայծակից պաշտպանելու աշխատանքներ իրականացնել, քանի որ այս տարվա ապրիլի 17-ին ուժեղ կայծակից երկու հսկիչ և երկու զբոսաշրջիկ էին վիրավորվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում