«Փոքիկ իշխանը»՝ նվիրված Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի: Ներկայացումը նվիրված է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:
Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի:
Ներկայացմանը մասնակցում են Երևանի պարարվեստի պետական քոլեջի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը:
Գլխավոր դերում հանդես կգա քոլեջի մասնագիտական 2-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյանը:
«Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում