Ֆիլմ-կոլլաժ

Ֆիլմ-կոլլաժ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Irates.am: Կինոյի տան փոքր կինոսրահում հունվարի 15-֊ին, ժամը 19։00-ին կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմը։ Մուտքն ազատ է։ Գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «Maestro 95» ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով: Այսպիսով ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր, հետևապես ֆիլմն իր ձևաչափով ֆիլմ-կոլլաժ է:

Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ տիկնիկները նշանակալի դեր են ունեցել Վարպետի կոլաժներում և առհասարակ արվեստում, սույն ֆիլմով առաջին անգամ փորձ է արվել կենդանություն տալ հենց իր՝ Փարաջանովի դեմքով տիկնիկին, Սոֆիկո Ճիաուրելիին և մնացյալ այլ կերպարային տիկնիկներին, որոնց միջոցով էլ կառուցված են անիմացիոն տեսարանները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում