Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ
13/01/2020 22:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:
«Ու՞ր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներով:
Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-գրել է Պապյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում