Եղիշե Չարենց․ Անառակ որդիներին

Եղիշե Չարենց․ Անառակ որդիներին

(Դիֆերամբ)
Դուք, որ վատնեցիք մեր գանձը հետին –
Մեզ թողիք տկլոր ու բոկոտն, ու խեղճ,
Եվ գլուխը մեր թեքեցիք գետին,

Եվ նախատինքը մեր դեմքը թրջեց –
Երգում ենք ահա ձեզ փառք ու պատիվ՝
Չորեքթաթ կեցած ձեր կառքի առջև:

1929

Հետևեք մեզ նաև Telegram-ում