Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Irates.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ այսօր ելույթ է ունենալու Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Ծրագրում ներկայացվելու է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։ Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմիի» դափնեկիր Մաքսիմ Վենգերովը նվագախմբի հետ կկատարի Մաքս Բրուխի Ջութակի առաջին կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհին»։ Կհնչեն նաև այլ հեղինակների ստեղծագործություններ։

Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կայանալիք համերգը այսօր՝ ժամը 23.30‚ ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Հայաստանի հանրային հեռուստատեսության Facebook-ի և Youtube-ի էջերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում