Մատենադարանում սկսել են իրականացնել նաև պարսկերենով շրջայցեր
15/01/2020 18:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Մաշտոցյան Մատենադարանում շրջայցերն իրականացվում են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով:
Մատենադարանից տեղեկացնում են, որ վերջին տարիներին մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկներն Իրանից: Ուստի 2020 թ. սկզբից շրջայցերը կազմակերպվում են նաև պարսկերենով:
«Ուրախ ենք հյուրընկալելու իրանցի զբոսաշրջիկներին և իրենց իսկ մայրենի լեզվով ներկայացնելու հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությունը»,- նշում են Մատենադարանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում