ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի տարվա թիմը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: ՈւԵՖԱ-ն ներկայացրել է երկրպագուների վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը:
Նոյեմբերի 26-ից սկսկած ամբողջ աշխարհի երկրպագուները ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկել են տարվա թիմի համար, որտեղ ընդգրկվելուն 50 առաջատար ֆուտբոլիստ է հավակնել Եվրոպայից: Քվեարկությանն ավելի քան 2 մլն մարդ է մասնակցել:
Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են Չեմպիոնների լիգայի նախորդ դափնեկրից՝ «Լիվերպուլից» միանգամից 5 ֆուտբոլիստ:
Դարպասապահ. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)
Պաշտպաններ. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Մաթեյս դե Լիխտ («Այաքս»/«Յուվենտուս»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»)
Կիսապաշտպաններ. Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»), Քևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Սադիո Մանե («Լիվերպուլ»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում