ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախազգուշացումները Թուրքիային
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախազգուշացրել է Թուրքիային’ երկրում մարդու իրավունքները հարգելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգ ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Մենք կարևորում ենք, որ ՆԱՏՕ անդամ երկրներն ապրեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին համապատասխան»: Ռասմուսենն ընդգծել է Թուրքիայում խաղաղ ցույցեր իրականացնելն ու քաղաքական տեսակետերն ազատորեն արտահայտելը թույլ տալու անհրաժեշտությունը:
Մայիսի վերջից մինչ այժմ Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի պատճառն առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու նպատակով Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից պատմական Գեզի զբոսայգու ծառերը հատելու կառավարության որոշումն է: Բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ալիքը Թուրքիայում վերաճել է հակակառավարական զանգվածային ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհում են թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Ոստիկանությունը բռնաճնշումներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ’ օգտագործելով արցունքաբեր գազ, ? ?րաշիթեր եւ պլաստիկ փամփուշտներ: Թուրքիայի մեծ քաղաքներում շարունակվող ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներում 5 մարդ զոհվել, 7500-ից ավելի մարդիկ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում