Երուխան. Վրեժը
Նմանատիպ
Ամառնավերջի լուսափայլ այդ գիշերը, Մետիին[1] հաստաբեստ ու պատկառելի կոնքը կը պատռեր Սև ծովին լանջը, ցռուկովը խառնելով ու խռովելով ջուրերուն խաղաղավետ մակերեսը՝ խռովելու համար կարծես նիրհը երկինքեն իջած զմայլելի ծիր կաթինին։ Հյուսիսեն՝ անծանոթին անհեղլի տարտամությունը կը փակեր ամեն բան, մութի, անդունդի, անսահմանության խառնաշփոթ ու ահեղ քողին տակ, դող տալով տկար ու ջղայնոտ հոգիներու․ հարավեն՝ ասիական ափունքին անորոշ, ստվերագծային երիզը կը շղթայվեր անհունորեն՝ հեռուսաին մեջ անզգալաբար թանձրացող մշուշեն քողարկված։ Տիեզերքին վրա ծանրացող լռությունը ինծի կը թվեր այդ րոպեին ավելի ահարկու բան մը քան մեծամռունչ և ահտգնադղորդ ուրականները, որոնց տեսած էի դիվայնացնելը այդ պատմական ծովը։ Ու այդ լռությունն այնքան ճնշիչ էր, ու այդ խաղաղությունը այնքան հափշտակող, որ մերթ կրթնած վերնահարկի ծովահայաց երկաթյա բարամբին, աչքերս ծովահույզ, տեսակ մը անդրաշխարհիկ թավալման ցնորքին մեջ, չէի իսկ լսեր նավուն ընդերքներուն համաչափ շռինդը ու խուլ ու թրթռացող դղրդյունը որով Մետին կը սուրար շարունակ։
Վարը, հասարակ մահկանացուներու մակաղատե զիին մեջ, կուրծքեր կը ֆշային համաչափությամբ ու երբեմն՝ քրդական լեռնաբույր ու ասիաշունչ երդի մը լալագին բեկորը կերկննար խաղաղությւսն մեջ։ Մեկ քանի զույգեր, վերի երջանիկներեն, արու և էգ, պիրկ ու ինքնամոլոր փարումով, հոս հոն, լուռ ու մունջ կը դիտեին բնության մեծավայելչությունը , ու կը փսփսային երբեմն ու կը սիրվըտեին մերթ։ Ու ես մոռցած թե ու՛ր եմ, դեպի ուր կուղղվիմ, ի՛նչ ձգած էի ետիս, չէի մտածեր, չէի զգար, կարծես մեկ խտացած մասնիկը դա հեռվի թանձրակուռ մշուշին, ուր կանհետան ար, կանն յութանար տարտամ երիզը ասիական ափնակառույց լեռնաշարին։ Վիթխարի և անըմբռնելի բաներու մտացնոբքովը ալեկոծ, կը մոռնայի ցավն ալ, հույզն ալ, խնծիղն ալ, վայելքն ալ կյանքին, քաղցրությանը մեծ ու մարդկային նպատակներու տենդալից հետապնդումին, և էությունս աննպատակ ու անզգալի հեշտությամբ, կը թաղվեր, կը լվացվեր սրսփալից՝ սպիտակաշող ու ծփծփուն ծիր կաթինին մեջ զոր օգոստոսի այդ անապակ լուսնկան կը թափեր ծովուն վրա։ Մեկեն, սակայն, հառաչանք մը սթափեցուր զիս։ Դարձա ու տեսա, ինե քանի մը քայլ անգին, բարամբին վրա կքած, մարդ մը որ կը խոկար՝ ծովուն նայելով, անթարթ ու անշարժ։ Այնքան ցավագին թվեցավ ինծի այդ հառաչը, մարդկային վշտի անանկ մեծաբարբառ հայտարարություն մը կարդացի անոր մեջ որ խանդառտալից հետաքրքրությունե մը մղված, քիչ մը մոտեցա, ավելի աղեկ տեսնելու համար մարդը։ Եվ լուսնի անորոշ ճառագայթներուն մեջ ճանչցա ճամբորդ մը, որուն առաջին վայրկյանին իսկ՝ երևույթն ու շարժումները խորհրդավոր ու ցավագին թված էին ինծի։ Հայ էր անշուշտ, բայց ոչ մեկուն հետ կը տեսնվեր․ ցերեկին ծալլապատիկ նստած էր խելաց կողմը, շուրջի շարժումին ու աղմուկին անուշադիր։ Ամերիկայեն վերադարձողներու խումբի ՞ն կը պատկաներ։ Բայց ոչ ոք հետը կը խոսեր։ Անպարագրելի տխրության մը խորիմաստ ղրոշ մը կար դեմքին վրա, մեռելական գունաթափությամբ։ Այդ սրատաճմլիկ տխրության առջև անդիմադրելի պետք մը կը զգայիր իրեն դիտելու և ըսելու. «Բարեկա՛մ, ի՞նչ է վիշտդ, արդյոք կըրնա՞մ սփոփել քեզ․ ըսե՛ , խոսե, թեթևցիր. գուցե ճար մը կա…»։ Լուսնին տժգույն ցոլքը ինծի կը ցուցներ հիմակ իր կիսադեմքը, կիսախուփ աչքը` խոր թաղված, իր դեմքին գիծերը՝ ավերած ու մաշած։ Ու երբ քուրգի լալագին ու կեբկեր ավաչը նորեն բարձրացավ վերեն, մարգը խորաթունդ հառաչ մըն ալ արձակեց։ Ու տեսա արցունքի կաթիլ մը որ պահ մը ցոլաց անոր այտին վրա ու ինկավ ծովը։
– Բարեկա՛մ, ըսի, ձեռքս ուսին դնելովդ ինչո՞ւ կուլաք… Հայրենիքի կարո՞տն Է արդյոք…
Մարդը մեկեն ի մեկ շտկվեցավ ու տեսա որ աճապար սնքով թիկնոցին մեջ գրպանը պահեց թուղթ մը զոր ձեռքին մեջ ուներ։
– Հայրենիքի կարո՞ տ, օ՜, անշուշտ կա ատիկա, ըսավ նըվազած ու տրտմալի ձայնով… բայց իմ ցավս ադ չէ միայն… իմ ցավս անմարելի է… և ավելորդ է զիս մխիթարել փորձել։
– Ուսկի՞ց կուդաք։
– Ամերիկայեն. հազիվ երկու տարի է երթալս… գործ ունեի հոն. բավական դրամ կը շահեի, բայց աճապարանքով ետ կը դառնամ… որովհետև… Չշարունակեց. ու գլուխը ինկավ կուրծքին վրա ու աչքերը նայեցան ծովուն։ Հինգ վայրկյան մնաց այդպես, կարծես քարացած։ Սպասեցի որ շարունակե։
– Որովհետև, հարեց գլուխը վեր առնելով-կնոջս մահվան լուրը առի…
– Մեռա՞վ կինդ, հարցուցի վշտակցության մը պես, մեքենաբար։
– Մեռա՞վ-կրկնեց ինքնիրենը խոսելու պես մթության նայելով-ո՛չ, չմեռավ պարոն, մեռցուցին…
Ու այս վերջին բառը արտասանվեցավ ոչ թե տրտմությամբ, այլ կատաղությամբ մը, որմե իր ամբողջ մարմինը դողաց։
– Այո՛, բարեկամս, շարունակեց, երկու ձեռքերովը վանդակաձողը բռնած ամրորեն ու միշտ աչքերը մութ անջրպետին հառած, այո՛, մեռցուցին խեղճ կինս, սիրական կինս, քաղցր և զմայլելի կինս… մեռցուցին, սրիկաները…
Այս անգամ երկու բռունցքները վեր առավ, օգին մեջ երերցուց, ու լսեցի ակռաներուն քստմնելի կրճըտուքը։ Բոլոր այս խոսքերուն և շարժումներուն տակ կռահեցի ընտանեկան տռամ մը, անշուշտ ցավագին բայց հետաքրքրաշարժ ալ։ Սակայն խոսակիցս այնքան ջղայնացած, այնքան վրդովված էր որ չէի համարձակվիր այդ տռամին մանրամասնությունները հարցնել իրեն։ Մնաց որ, խոսելու եղանակեն, գործածած բառերեն կը հասկցվեր թե տգետ մեկը չէր, արտահայտվելու մաքուր և պատկերալից ձև մը ուներ, ինչ որ ավելի շահեկան կը դարձներ զինքը իմ աչքիս և իր վիշտը ավելի ողբերգական կը ընծայեր ինծի։
– Ամիսներե ի վեր խաղաղ քուն մը չեմ քնած, շարունակեց կուրծքը հառաչալից, մղված անշուշտ պոռթկալու այն անդիմադրելի պետքեն զոր բուռն ցավերե տառապողները կը զգան, գուցե ոչ թե թեթևնալու, այլ իրենց կսկիծը արծարծելու, բոցավառելու համար։ Այո՛, քունս վրդովված է, կանոնավոր սնունդ չեմ առներ, և կնոջս ուրվականը կը տանջե զիս… կյանք չէ իմս, դժոխք է… բայց անշուշտ վախճանը կա այս անտանելի վիճակին… երբ գյուղս վերադառնամ դիս չպիտի ճանչնան․ ավելի աղեկ․ ծպտվելու պետք չպիտի ունենամ վրեժ լուծելու համար։ Եվ վայրկյան մը լռելե հետո՝
– Բայց դուք ո՞վ եք, կրնա՞մ ճանչնալ, հարցուր հանկարծ անվստահության զգացումով մը թերևս լեցված։
Ըսի թե ո՛վ եմ, և ու՛ր կերթամ, ի՛նչ ընելու համար։ Իսկույն, տեսակ մը ճառագայթումով ձեոքն ինծի երկարեց։
– Ուրախ եմ, ըսավ, զձեզ ճանչնալուս․ արդեն ծանոթ էիք ինծի… ձեր գրվածքներովը։
Եվ գոհունակության հառաչանքով մը՝
– Հիմա, շարունակեց, մտիկ ըրեք զիս՝ տեսնելու համար թե ինչ հրեշություններ կան աշխարհիս վրա, ամենեն հեռավոր գյուղերուն մեջ իսկ։
«Ես Խարբերդի Ք… գյուղեն եմ. Մեզրեի կեդրոնականը առի ուսումս, և շրաջնավարտ ըլլալե հետո ուսուցչություն ըրի մեր գյուղի վարժարանը։ Այդ միջոցին ճանչցա այն աղջիկը որ ետքեն կինս եղավ։ Անիկա շատ գեղեցիկ չէր, բայց ամբողջությամբ շնորհք էր․ Եփրատ կոլեճի մեջ կրթված՝ մեր գյուղի օրիորդներուն առաջինն էր իր զարգացումովը, համեստությամբը և պարկեշտությամբը։ Ամենուն աչքը անոր վրա էր․ իր ծնողքը գյուղին է՛ն հարուստն էին, ինչ որ անշուշտ մեծագույն հրապույրն էր զինքը առնել ուզողներուն աչքի…։ Բայց ինք ոչ մեկուն կարևորություն կուտար։ Իր քույրը ամուսնացած էր իմ դպրոցակից ընկերոջս և ամենեն մտերիմ բարեկամիս հետ, որ աղքատ բայց գործունյա ըլլալով հաջողած էր գլխե հանել այդ հարուստ աղջիկը։
Ծնողքը պարտավորված էին տալ իրենց աղջիկը այդ մարդուն։ Անգամ մը այդ տունեն ներս մտնելու պես՝ բարեկամս, որ իր մեջ գեշ ու չար բնազդներ ուներ եղեր ծածկված, տիրապետական կը դառնա և ամենքը իր քմահաճույքներուն ծառա կը դարձնե։ Իր քենին՝ բնականաբար չէր կրնար համակրիլ այդ բիրտ ու կոշտ մարդուն, որ ամեն առթիվ վիրավորանքներ կը հասցներ խեղճ աղջկան, որուն հետ արդեն սկսած էի համակրական հարաբերություններ ունենալ։ Շատ չանցած երևան ելավ մեր հարաբերությունը և բարեկամս, որ այնքան սիրալիր էր միշտ հետս, հայտնապես թշնամություն սկսավ ինծի դեմ…։ Եվ հասկնալով որ դիտավորությունս էր ամուսնանալ իր քենիին հետ, ամեն ստորնությանց դիմեց արգիլելու համար այդ բանը…»։
Խոսակիցս կանգ առավ․ գիշերվան կիսալույսին մեջ աչքերը շողացին շեկ լույսերով․ ու տեսա որ դեմքին գիծերը կը պրկվեին կը կծկվեին՝ քստմնելի ըլլալու չափ։ Իր դիակային մաշվածության մեջ մոլեգնության այդ հարույցը ահարկու կը դարձներ զայն, և չորցած կոկորդը թրջելու համար թուք կուլ կուտար դժնդակ ճիգով մը։
– Բայց մեր խոստումը վերջնական, մեր դաշինքը անդառնալի էր, շարունակեց մարդը։ Նշանածս ինծի կը հաղորդեր նողկանքը և ատելությունը զոր կը զգար իր քեռայրին հանդեպ, և անհամբեր էր դուրս ելլալու այդ տունեն՝ ամուսնանալով ինծի հետ…։ Ծնողքը բնականաբար ենթարկված իրենց բռնավոր փեսին՝ համամիտ էին անոր հետ՝ աղջիկն ինծի չտալու․ բայց նշանածիս անհողդողդ կամքը հաղթեց ամենուն․ և մենք ամուսնացանք…։ Օ՜հ, երջանիկ մեկ տարին որ միասին ապրեցանք մեր տանը մեջ, օ՜հ, այդ երանելի ու անդառնալի օրերը․ երա՞զ Էր ատիկա…։ Մեկ տարի երջանիկ… Եվ անկե ետքը, ու հիմա մանավանդ, կյանքս դժոխք է, պարոն, դժո՛խք, հեծեց խեղճ մարդը ամբողջ մարմնով դողդղալով…։
Մետին կը սահեր խաղաղ՝ ինչպես վիթախրի չմուշկ սառնեղեն հախճապակիի մը վրա․ հեռուն, ափունքին մոտ, փարոսի մը ճառագայթը կը շողար՝ երկար ու միօրինակ քթթումներով․ և քրդական ավաշը մերթ նվաղկոտ կը բարձրանար՝ քունեն կարծես այլևս հաղթահարված․ և կամրջակին վրա սիրվտող սիլուեթները անհայտ կըլլային կամացուկ մը՝ փախչելով թեթև զովեն որ սկսած էր ոսկորներս սարսռացնել։ Ու այդ տարաբախտ մարդուն եղկելի կոծը արձակված այդ դյութական անդորրին մեջ՝ ավանդավիպային աղաղակ մը կը թվեր ինծի…
– Այո՛, պարոն, երջանիկ եղանք, ես ու կինս, որուն հոգիին ամբողջ ազնվությունը, նկարագրին բովանդակ բարձրությունը հաստատեցի պյդ ամենօրյա մտերմության մեջ, ու մեկ տարի հետո հիմարաբար կը սիրեի զինքը…։ Ու ոչինչ կրնար համոզել մեզ թե մեր երջանկոլթյունը տևական չպիտի ըլլար, քանի որ մեկուսի կապրեինք, ամեն հարաբերություն խզած, նույնիսկ աներոջս տանը հետ…։ Բայց, ապրիլ կուզեր․ մեր խնայողությունները հատնելու վրա էին․ մոտավոր ապագանիս վարդագույն չէր…։ Այր ու կին խորհեցանք երկարորեն, և վերջապես, թեև ատիկա դժնդակ բան մը ըլլար երկուքիս ալ համար, որոշեցինք որ ես Ամերիկա երթամ դրամ շահելու, քանի մը տարվան համար, հետո հավաքված դրամով գործ մը ստեղծեմ ես ինծի, որպեսզի կինս երջանիկ ըլլա և ոչ մեկեն կախում ունենանք։ Մեկ դժվարություն մը կար. կինս ո՞ւր պիտի մնար բացակայությանս միջոցին, ասիկա երկուքիս համար ալ մեծ մտատանջություն եղավ. վեր դարձուցինք, վար դարձուցինք և չկրցանք որոշման մը հանգիլ, երբ այդ օրերը զոքանչս մեզի եկավ, իմացած ըլլալով մեկնումս, համակրություն ցույց տվավ և հայտարարեց որ իմ բացակայությանս՝ աղջիկը առանձին չէր թողուր, իրենց տունը կառներ, մինչև իմ վերադարձս։ Հետևյալ օրը, կնոջս քեռայրը, իմ բարեկամս եկավ միևնույն փափաքը հայտնել, սիրալիր ու համոզիչ ձևերով ապահովցնելով զիս թե մեծ խնամք և հոգածություն պիտի ցույց տրվեր կնոջս հանդեպ։
– Կը մտածենք, ըսինք իրենց։
Բայց կինս բնազդաբար, տեսակ մը նախազգուշացումով կը դժկամակեր համաձայնիլ այս հրավերին. չէր կրնար որոշակի ըսել թե ինչ բանե կը վախնար իր ծնողաց տան մեջ. գլխավորապես մասնավոր նողկանք մը կը զգար իր քեռայրին նկատմամբ․ միշտ տեսակ մը երկյուղ ունեցած էր անկե՝ առանց հայտնի պատճառի, այնպես, բնազդաբար։
Հետո դուրսը, առանձինն նորեն զիս բռնելով, քենեկալս փորձեր համոզել զիս։
– Քու բարեկամիդ չե՞ս վստահիր, ըսավ, բացակայությանդ միջոցին կինդ ո՞ւր կրնա մնալ՝ եթե ոչ իր ծնաղաց տունը, որ ամեն տեսակետով ապահովագույն տեղն է։
Հարկը օրենքը լուծեց, և ես իր ծնողաց տունը թողնելով հոգեհատորս՝ գացի Ամերիկա, տրված ապահովություններեն սիրտս բավական հանգստացած…։
Խոսակիցս այս վերջին բառերը արտասանեց այնքան նվազուն շեշտով, անանկ հուսահատական ճիգով, մը որ կարծեցի թե պիտի նվաղեր․ երկու ձեռքովը բռնեց երկաթյա ձողը, գրեթե փաթըթվեցավ անոր՝ վար չիյնալու համար․ և կը նայեր ակնապիշ, հեռուն՝ ամպարագիծ տարածութեան որ խավարասույզ կանդընդանար։ Չէի տեսած տակավին մարդ մը, որ ցավե և հուսահատությունե այնքան ընկճված, այնքան ոչնչացած ըլլա։ Կարծես կը լսեի իր էության փլչիլը, կյանքի մը քայքայման քստմնելի շառաչը։ Եվ այդ աղեխարշ փլուզումը արգիլելու անկարող, անկարեկիր հանդիսատեսը կըլլայի անոր, սառած, քարացած գրեթե…։
– Ամերիկայեն մինչև հոս, շարունակեց խուլ ձայնով մը, այս անդունդը շատոնց լափած կըլլար զիս՝ եթե վրեժխնդրության կրակը չըլլար մեջս…։
Կը լսեի կուրծքին հեքը, տաժանագին ու դժնդակ բան մը․ կը տեսնեի իր մարմինը տակնուվրա ընող մրրիկը։ – Վերջապես ի՞նչ պատահեցավ քեզի, պարո՛ն, հարցուցիր, գործին վախճանը իմանալու անհամբեր։
– Գացի Ամերիկա…։ Ի՞նչ երևցավ աչքիս այդ շքեղ ու ահագին երկիրը, ոչնչություն մը․ վասնզի կինս հետս չէր, վասնզի՝ հակառակ ինծի տրված բոլոր ապահովություններուն՝ չարաշուք կասկածներ սիրտս կը խոշտանգեին․ հեռուեն, հայրենական գյուղս դրախտավայր կը թվեր ինծի, և այդ Ամերիկան կոշտ ու անիմաստ տեղ մը։ Ինծի ղրկած առաջին նամակեն իսկ կինս կը զգացներ իր անհանգստությանը ծնողաց տանը մեջ։ Բայց կապահովեցներ զիս թե պիտի համբերեր, մեր ապագա փրկությանը համար…։ Աղեկ, մոլեգնորեն սկսած Էի աշխատիլ․ ի սկզբան քիչ շահեցա, խնայողություն ըրիք հետո շատ շահեցա…։ Ուրախ էի․ գուցե նպատակս իրագործվեր…։ Միակ մխիթարությունս, կնոջս նամակներն Էին… անոնցմով կը սնանեի, կապրեի այդ անտանելի օտարության մեջ։ Անցավ տարիուկես․ և ահա օր մը նամակի մը մեջ կինս կը հայտներ թե ծնողացը տունը իրեն համար կատարյալ դժոխք մըն Էր եղած…։ Իր առողջությունն ալ այնքան լավ չէր։ Ամերիկան գլխուս դարձավ…։ Ի՞նչ ընեի, ի՞նչ կրնայի ընել այդքան հեռուեն․ և մանավանդ գիտնալով կնոջս զգուշավորությունը, հեռուն՝ օտար երկրի մեջ զիս դառնացնել չուզելու իր մտահոգությունը, իրավամբ կենթադրեի թե շատ բան կը ծածկեր ինե, ճշմարտությունը ամբողջությամբ չէր ըսեր։ Ե՞տ դառնայի, թողլով գործս ու ասլագայիս իրագործումը։ Նամակ նամակի վրա գրեցի, սիրտ տալով, մանրամասնություններ ուզելով։ Հետո մեկ քանի ամիս լուր չառի իրմե… Չարաշուք մտածումներ ըղեղս տանջեցին ու աշխատության կորովս երթալով կը տկարանար… Հե՞տո նամակ մը առի, սա նամակը (գրպանեն հանելով ցույց տվավ ինծի), վերջին նամակը, պարոն, որ խեղճ կնոջս արցունքին մեջ թաթխված էր և արդեն մահ կը հոտեր…։ Կուզե՞ք որ ձեզի կարդամ…։
ԵՎ խոսակիցս բացավ նամակը, թուլցած, քուրջ դարձած թղթի կտոր մը, և գրեթե առանց վրան նայելու, լուսնի տժգույն լույսին մեջ կարդաց զայն, կամ ավելի՝ գոց ըսավ զայն դողդողջուն ու լալագին ձայնով։ Չեմ հիշեր լսած ըլլալ ավելի վշտալից
153 և տխուր բան մը քան այդ արտասվահեղձ նամակին ընթերցումը։ Մարտիրոսություն մըն էր։ Հոգիի տառապանք մը քիչ անգամ այդքան սրտահույզ, այդքան տպավորիչ կերպով արտահայտված էր։ Այդ նամակը, պահ մը, իմ հոգիս ալ կը սգավորեր այնքան՝ որքան այդ խնղճ մարդունը…։ Եվ երբ լմնցուց խոսակիցս գրեթե ոչնչացած էր․ չէր լար չէր հեկեկար գրերուն կը նայեր աչքերուն տարօրինակ, դիվային սևեռումով մը․ և ես վայրկյան մը վախցա թե մարդը խենդացած կըլլա։
-Այդ նամակե՞ն ետքը, հարցուցի ուժգին ձայնով մը, մարդը սթափեցնելու համար։
– Ալ ոչինչ, – խորդաց, կոկորդը գելանված…։ Այո՛, անկե ետքը ոչինչ…։ Աշխատությունս իսկույն դադրեցուցի, որովհետև անկարելի Էր աշխատեիլ…։ Հետո, օրին մեկը, կնոջս շատ մոտիկ բարեկամուհիներեն մեկը որ Ամերիկա կը գտնվեր և հոն ամուսնացած Էր, կանչեց զիս, և ավելորդ ձևաբանություններե հետո իմացուց թե կինս մեռեր Էր։Ի սկզբան չհավատացի, վասնզի չէի ուզեր հաշտվիլ այն գաղափարին հետ թե կինս կրնար մեռնիլ։ Նամակը ցուցուց… իր ծնողքեն էր․ ճիշդ էր ուրեմն․ մեռեր էր կինս… դուրս նետվեցա, փողոց փողոց քալեցի ժամերով․ պահ մը մտածեցի անձնասպան ըլլալ․ բայց ներքին ձայն մը կըսեր ինծի թե հարկ էր վրեժ լուծել…։ Վրե՛ժ, այո՛, վրեժ կը գոռար՝ էությանս բովանդակ թափը այդ բառին մեջ սպառելով…։
Եվ կարճ դադարե մը ետքը՝
– Որովհետև պետք է գիտնաք, պարո՛ն, ավելցուց, թե հետո ավելի պժգալի և զարհուրելի մանրամասնություններ իմացա կնոջս այդ բարեկամուհիներեն որուն կը գրեր եղեր կինս ամեն բան խոստովանելով անոր…։ Այդպես, իմացա թե քենակալս, որուն տված հավաստիքները ըսի ձեզ կնոջս մասին, նախկին դպրոցական ընկերս և բարեկամս, այդ հրեշը ուզեր է, փորձ փորձեր է… խեղճ ու անտեր կնոջս պատիվին դպչելու․ կրնաք երևակայել հուզումը որուն կինս մատնված ըլլալու Է այդ հրեշային փորձին հետևանոք…։
Խոսակիցս լուսնին նայեցավ, որ հիմակ երկինքին բարձրերը ելած՝ պզտիկցեր էր, ու ծովուն վրա սպիտակ ջնարակումը
154 հետզհետե կը տժգուներ, ու բարձրացող թեթև հովը մեղմիկ ծփանք մը կը հարուցաներ նավուն շուրջը։ Բնությունն ալ կարծես կը սգար հիմա Վիշտը այդ մարդուն, զոր մխիթարելու բովանդակ անզորությունս կը հաստատեի։
– Բայց տակավին ավելի ահավորը կա, հարեց․ գիտե՞ք ինչու կնոջս պատիվին վրա հարձակվիլ փորձած է այդ սրիկան, որպեսզի կինս ազդվելով, հուզվելով, ցնցվելով հիվանդանա, քայքայվի, մեռնի. այո՛, մեռնի, որպեսզի ծնողացը միակ ժառանգորդը իր կինը մնա, ու ինքը տիրանա այդ ամբողջ հարստության․․․։ Ահա հիմակ հասավ իր անարգ մուրատին․․․։ Մեռավ կինս, ու ինք կը տիրանա աներոջս բոլոր ստացվածքներուն․․․։ Չի գիտեր թշվառականը թե պիտի գա վրեժի ժամը, արդար ու ահեղ վրեժին․․․։
Կես գիշերը անցած էր, ու խոնավությունը մինչև ոսկորներս կը թափանցեր։ Բուռն փափաք մը ունեի տաք վերմակներու տակ կծկվելու․ ու այս ցավագին պատմությունը ջլատած էր հոգիս, ու հոգնած էի։
– Արի եղի՛ր, բարեկամ, ըսի իբրև մխիթարանք․․․ խնամե՛ ինքզինքդ, սնունդ առ և քնացի՛ր։
– Քնանա՜լ, ըսավ տեսակ մը դառն քրքիջով․ իմ քունս մղձավանջ մըն է, թափառում մըն է մութ և ամայի գերեզմանոցներու մեջ, կնոջս ուրվականը կը փնտռեմ, ու երբեմն կը տեսնեմ զինքը՝ իր ճերմակ պատանքին մեջ․ կը մոտենամ իրեն դողդոջ քայլերով՝ բայց ան կը փախչի, ժպտուն, գլխու օրորումով մը․․․ կը փախչի ինե, հե՜ք սիրական կինս․․․։
Եվ մինչ լուռ և բուռն հեկեկանքներով կը թոթվվեր ան, աճապարեցի հեռանալ, հեռանալ այդ մարդեն և այդ անհանդուրժելի ցավեն․․․։
Չորս ամիս ետքը, դեկտեմբերի վերջերը, օր մը նստած էի Մեզրեի առաջնորդարանի սրահին՝ մեջ։ Երկու մարդեր ներս մըտան, հարգանոք բարևեցին առաջնորդը, թուղթ մը տվին անոր և կեցան։ Հանկարծ անոնցմե մեկուն մեջ ճանչցա Մետիի մարդը, որուն ցավագին սիլուեթը շատ անգամ քունս խռոված էր, և իր աղեխարշ կոծը ականջիս մեջ հաճախ կը դռնչեր։ Անիկա հարևանցի մը նայեցավ ինծի և ապահովապես չհիշեց զիս: Ուշադրությամբ հաստատեցի թե բոլորովին փոխված էր ան։ Ի՞նչ եղած էր արդյոք, մտածեցի, կնոջ մահվան լուրը ստույգ չէ՞ր, և վերադարձին ո՞ղջ գտած էր զայն։ Այլապէս ինչո՞վ կարելի էր բացատրել իր մինչև իսկ զվարթ երևույթը։ Ու միտքս դրի, դուրս ելլելեն ետքը ետևեն երթալ, ինքզինքս ճանչցնել և տեղեկություններ առնել իր մասին։
Բայց ահա սա խոսակցությունը լսեցի, որ կյանքիս ամենեն ապշեցուցիչ անակնկալներեն մեկը եղավ, և ճշդորոշող չափանիշը նաև մարդկային կասկածելի բարոյականին։
Առաջնորդը հարցուց.
– Ի՞նչ կուզեք։
– Պարոնին համար ամուսնական հրամանի մը, պատասխանեց ան որ կընկերանար իմ մարդուս։
– Պարոնը նո՞ր կամուսնանա, հարցուց Առաջնորդը։
– Ո՛չ, պատասխաներ նույն մարդը. առջի կինը որ իմ քենիս էր` մեռավ դժբախտարար. հիմա կուզե դարձյալ ամուսնանալ ինծի ազգական աղջկա մը հետ. ես կնքահայր կըլլամ իրեն, որովհետև ոչ միայն քենեկալ ենք այլև պզտիկուց գրեթե միասին մեծցած…։
Ետքի խոսքերը ա՛լ գրեթե չլսեցի, հրամանի գործողությունը կատարվեցավ և մարզիկը ելան գացին։
Ա՛լ ավելորդ սեպեցի ետևնուն դուրս ելլել, հարցնելու համար Մետիի մարդուն թե ո՞ւր մնացած էր իր վրեժին գործողությունը։
Այս պատահարեն ի վեր միտքս դրած եմ չհավատալ ամենեն դառնաթուրմ ցավերուն իսկ։
Մետի շոգենավի անունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում