Եթե հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի․ ԵՀՄՖ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Ինչպես նշել էինք ավելի վաղ՝ ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը նամակներով դիմել էին Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյին ՝ պահանջելով բացատրություն Դրեզդենի Semper Opera Ball-ի ներկայացման մեջ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի ազգայնամոլական ցանկությամբ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության կասեցման շուրջ։ Աշոտ Գրիգորյանի նամակին մեկ օրում տվել է պատասխան Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյի անունից։
ԵՀՄՖ նախագահի պատասխանը, որը կլինի խիստ՝ կներկայացնենք մոտ օրերս։ Նշենք, որ եթե պրն Գրիգորյանին հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի և վերջինիս հետ աշխատող գործակալության ղեկավար Ռենե Մասսիսի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա անկասկած՝ Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության, ինչին, անկասկած՝ հետամուտ կլինի ԵՀՄՖ-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում