Ռուբեն Որբերյան. Սիրո շողքերը
17/01/2020 20:11
Նմանատիպ
Երգը հուշքին
Սըրտիս խորեն
Կուլա ուժգին
Վհատորեն:
Ու տրտմագին
Սերըս նո՛րեն
Կը ծնի ցավին
Խարույկներեն:
Ու կուզեմ լա՜լ
Մոխիրներուն
Վրա Սիրույս,
Որպեսզի ա՜լ
Շողքերն հետին
Չկայծկըլտին…
Հետևեք մեզ նաև Telegram-ում