Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն
20/01/2020 12:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իր հաշվին հերթական հաղթանակն է գրանցել Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում գյումրեցի վարպետը տարել է չորս անընդմեջ հաղթանակ և կանգնել պատվո պատվանդանի` իր համար սովորական դարձած առաջին աստիճանին: Արթուրը եզրափակիչում գետնել է Ադրբեջանի ներկայացուցչին:
ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ երկրորդ տեղը գրավել է Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ): Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) բավարարվել են երրորդ տեղով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում