Օջալանը շարունակում է քրդերի եւ թուրքերի հաշտեցման գործընթացը
Նմանատիպ
Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը հրապարկել է հաղորդագրություն’ կապված Օջալանի հետ վերջին հանդիպման հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը:
Քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանը քրդական պատվիրակության միջոցով փոխանցել է, որ շարունակում է հաշտեցման գործընթացը, և այժմ իրենք անցնում են հաշտեցման գործընթացի երկրորդ փուլ, որի հետ կապված առաջարկներն արդեն ներկայացված են պետությանը:
«Ես անձամբ կողմ եմ, որպեսզի գործընթացի ցանկացած փուլ անցնի առանց խոչընդոտների: Հուսով եմ, որ պետությունը կգնահատի երկրորդ փուլի հետ կապված մեր առաջարկները: Խնդիրն ունի հարյուր տարվա պատմություն: Թող բոլորը լրջորեն մոտենան հարցին: Մեր ներկայացրած առաջարկները բխում են Թուրքիայի 90 տոկոսի շահերից»,- իր հաղորդագրության մեջ ասել է Օջալանը’ նշելով, որ անկախ խանգարող ուժերի գոյության հանգամանքից’ ինքը վճռական է գործընթացը վերջին հասցնելու հարցում: Նա կոչ է արել բոլորին մասնակից դառնալ հաշտեցման գործընթացի երկրորդ փուլին:
Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից սկսած’ քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի երկրում քուրդ զինյալներ այլևս չեն լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում