Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
20/01/2020 20:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: Շախմատի Հայաստանի առաջնությունում ավարտեց վերջին՝ 9-րդ տուրը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը 9 օր շարունակ շախմատիստներըր պայքարեցին լավագույնի կոչման համար:
Վերջին տուրում առաջատար Սամվել Տեր-Սահակյանը միավորը կիսեց Շանթ Սարգսյանի հետ ու դարձավ Հայաստանի չեմպիոն: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Փաշիկյան-Գաբուզյան և Անդրիասյան-Մարտիրոսյան պարտիաները: Հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մեկ խաղատախտակի վրա դեռ պարտիան շարունակվում է:
Սամվել Տեր-Սահակյանը 6 միավորով դարձավ Հայաստանի չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում