Լոռին վերսկսել է մարզումները
21/01/2020 14:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Վանաձորի «Լոռին» իսպանացի մասնագետ Դավիդ Կապանյայի գլխավորությամբ վերադարձել է արձակուրդից ու սկսել մարզումները:
«Ցուրտը չի խանգարում մեկնարկել մարզումները բարձր տրամադրությամբ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` վանաձորյան թիմի ֆուտբոլիստները ԲԽ-ի աշնանային հատվածից հետո գլխավորում են առաջնության մրցաշարային աղյուսակը`15 խաղից հետո վաստակած 28 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում