Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները
21/01/2020 19:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Մասնակցեցին 10-ական շախմատիստ – շախմատիստուհիներ: Խաղարկված 9 տուրից հետո առաջին եռյակները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ. տղամարդիկ` Սամվել Տեր-Սահակյան` 6 միավոր, Հայկ Մարտիրոսյան և Ռոբերտ Հովհաննիսյան` երկուսն էլ 5,5 –ական միավոր: Կանայք`. Մարիա Գեւորգյան` 8 միավոր, Սուսաննա Գաբոյան` 7 և Մարիա Կուրսովա` 5,5 ։
Ի դեպ, Մարիա Գևորգյանը մեկնարկում պարտվեց, իսկ դրան հաջորդած բոլոր 8 հանդիպումներն իր օգտին գրանցեց և արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը:
Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կկայանա հունվարի 21-22-ին, իսկ պարգևատրությունը` հունվարի 23-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում