«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միևնույն կնոջը»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես մի առիթով ասել է Անդրեյ Տարկովսկին, թերեւս, ժամանակակից արվեստագետներից ոչ ոք չի կարողացել այնպիսի խորությամբ արտահայտել ճգնաժամի վիճակում հայտնված ստեղծագործող անհատի խնդիրները, ինչպիսի խորությամբ դա արել է Ֆելինին իր «8 1/2» ֆիլմում. «Անօգնականության եւ հոգնածության զգացողություններով համակված ռեժիսորի պատմությունը հիմք է դարձել այս վառ ֆիլմի ստեղծման համար։ Սա խորապես լիրիկական կինոնկար է, ինչը չի նվազեցնում այս ստեղծագործության ո՛չ դերը, ո՛չ նշանակությունը։ Ընդհակառակը։ Ինձ թվում է, որ սա նրա լավագույն կինոնկարն է, որտեղ մտահղացման խորությունն ու նրբագեղությունը համադրվում են ժողովրդական պարզ ու դեմոկրատական ձեւերի հետ։ Ամեն դեպքում՝ «8 1/2»¬ն իմ սիրելի կինոնկարն է»։
Ֆելինին շատ էր սիրում ուտել, իսկ ուտելուց շատ՝ կանանց։ Մի անգամ իր դավաճանությունների մասին նա ասել է.«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»։ Նրա կինը և մուսան՝ Ջուլիետտա Մազինան, միշտ ներում էր հանճարեղ ամուսնուն։ Ռեժիսորը կուրորեն հավատում էր էքստրասենսներին եւ մոգերին ու հաճախ էր դիմում նրանց։ Երբ հերթական ոգեհմայության սեանսի ժամանակ գուշակները նրան հայտնեցին, որ գալիք երկու ֆիլմերը կտապալվեն, բազմաթիվ դերասաններ հենց միայն այդ պատճառով հրաժարվեցին նկարահանվել։ Եվ իսկապես՝ ֆիլմերը հաջողություն չունեցան։ Իտալացուն բնորոշ էներգետիկ էքսցենտրիկությամբ Ֆելինին սիրում էր կատակներ անել եւ հաճույքով «ֆռռացնում» էր շրջապատին։ Կարող էր հյուրանոցի համարում գրանցվել կնոջ անունով` այդպես թաքցնելով իր գտնվելու վայրը։ «Պապարացի» հասկացությունը 60-ականներին հայտնվել է հենց Ֆեդերիկո Ֆելինիի շնորհիվ` «Քաղցր կյանքը» ֆիլմի ֆոտոռեպորտաժների որսորդ Պապարացոյի անվամբ։ Կինոկերպարի նախատիպն էր Տացիո Սեկիարոլին: Այս լուսանկարիչն առաջինը գլխի ընկավ, որ հայտնի անձանց անսպասելի նկարելու դեպքում կարելի է ավելի բարձր հոնորար ստանալ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում