Բարսելոնան ցանկանում է վարձակալել Օբամեյանգին
21/01/2020 20:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է պահպանել ակտիվությունը տրանսֆերային շուկայում նոր հարձակվող գնելու համար։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, կատալոնական ակումբը ցանկանում է կես տարով վարձակալել «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին։ «Կապտանռնագույնները» քայլեր են ձեռնարկում մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը տրանսֆերը կյանքի կոչելու համար։
«Բարսելոնան» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել, քանի որ Լուիս Սուարեսը վնասվածք ունի ու բաց է թողնելու չորս ամիս։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսսին խորհուրդ էր տվել գնել Սերխիո Ագուերոյի տրանսֆերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում