Շուշանիկ Կուրղինյան, Ընկերներիս

Շուշանիկ Կուրղինյան, Ընկերներիս

Մի օր կային… գարուն կյանքիս
Որպես նախշուն ծաղիկներ՝
Նրանց սիրող կրծքին հոգիս
Մոռացվում էր անտարբեր։

Այսօր չկա՜ն… կյանքի բքով
Թափթփվում են երազներ՝
Հիշատակաց հովի սույլով
Սիրտս մաշում հին հուշեր։

1906

Հետևեք մեզ նաև Telegram-ում