Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է տարվա լավագույն ծանրորդի կոչմանը
22/01/2020 14:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան քվեարկություն է անցկացնում իր պաշտոնական կայքում` պարզելու երկրպագուների վարկածով 2019 թվականի լավագույն ծանրորդին:
Հավակնորդների թվում է նաև 22-ամյա հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2019 թվականին հռչակվել է Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն:
Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին:
Բացի Սիմոն Մարտիրոսյանից, տարվա լավագույնի կոչմանը ևս 4 ծանրորդ է հավակնում` Օմ Յուն Չոլը (Հյս. Կորեա), Շի Չժիյունը (Չինաստան), Լյույ Սյոցզյունը (Չինաստան) ու Լաշա Տալախաձեն (Վրաստան):
Հետևեք մեզ նաև Telegram-ում