«Բարսելոնա»-ն դժվարությամբ հաղթեց «Իբիցա»-ին՝ դուրս գալով Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ
23/01/2020 11:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Իսպանիայի Գավաթի խաղարկության (Copa del Rey) 1/16 եզրափակչում «Իբիցան» հյուրընկալել էր «Բարսելոնային»: Հանդիպումն ավարվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 2:1 հաշվով: Այս մասին հայտնում է Armsport-ը:
«Բարսելոնան» հանդիպմանը ներկայացել էր մի շարք ֆուտբոլիստների՝ մասնավորապես Մեսսիի բացակայությամբ: Խաղի 9-րդ րոպեին Կաբալյեն բացել է հաշիվը: 72-րդ րոպեին դե Յոնգի փոխանցումից հետո Գրիզմանը խփել է պատասխան գոլը:
Հիմնական ժամանակին ավելացվել է 6 րոպե. 4-րդ րոպեի ավարտին Գրիզմանը դուբլ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով կատալոնական թիմին: Կիկե Սետյենի թիմը դուրս է գալիս Արքայական Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում