Իսպանիայի գավաթ․ Ռեալը և Բարսելոնան իմացան իրենց մրցակիցներին
24/01/2020 18:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: Իսպանիայում տեղի է ունեցել երկրի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
«Ռեալը» կխաղա «Սարագոսայի» դեմ, «Բարսելոնան» մրցելու է «Լեգանեսի» հետ, «Վալենսիան» կհանդիպի «Լեոնեսայի» հետ, որը հաղթեց «Ատլետիկոյին» 1/16 եզրափակչում:
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները․
«Լեոնեսա» – «Վալենսիա»
«Բադախոս» – «Գրանադա»
«Տեներիֆե» – «Աթլետիկ»
«Սարագոսա – «Ռեալ»
«Միրանդես» – «Սևիլիա»
«Ռայո Վալեկանո» – «Վիլյառեալ»
«Բարսելոնա» – «Լեգանես»
«Ռեալ Սոսյեդադ» – «Օսասունա»
Հետևեք մեզ նաև Telegram-ում