Հոթ Տուրս զբոսաշրջային ընկերությունը բացել է նոր գրասենյակ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, B24.am: Զբոսաշրջության ոլորտում հայտնի Հոթ Տուրս ընկերությունը հանդես է գալիս նոր ապրանքային նշանով և բացել է երկրորդ գրասենյակ, այս մասին տեղեկացրել է ընկերության տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը։
«Սիրելի ընկերներ, հարազատներ, գործընկերներ։
Հոթ Տուրս ընկերության հոբելյանական՝ 10-րդ տարեդարձի կապակցությամբ Ձեզ ենք ներկայանում մեր նոր ապրանքային նշանով։ Նորությունները այսքանով չեն ավարտվում։
Հոթ Տուրսը հանդես է գալիս նոր ուղղություններով՝ ԱՄԷ, Իտալիա, Իսպանիա, Մալդիվներ, Վրաստան և աշխարհի ցանկացած կետ չմոռանալով իհարկե, մեր ավանդական Հունաստանը:
Ինչպես նաև Հոթ Տուրսը հանդես է գալիս երկրորդ մասնաճյուղով՝ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեում՝ հանրահայտ «ձկան խանութի» դիմաց։
Սիրելի ընկերներ, գործընկերներ, հարազատներ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլորին այս հրաշալի և արդյունավետ 10 տարիների համար, ինչպես նաև խոստանում ենք, որ հաջորդող տասամյակները կլինեն էլ ավելի հրաշալի և կգեղեցկացնեն ուրախ ճամփորդություններով մեր բոլորիս կյանքը։
Միշտ Ձեր՝ վստահելի Հոթ Տուրս»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում