Լևոն Խեչոյան. Քամին ու ճայերը
Նմանատիպ
Քամին… պաղ քամին, մորուքիս կոշտ մազերի մեջ ամեն անգամ նույն երգն է երգում, որ ինքն ու ճայերը միայնակ են ծովի վրա…
Սմքեցրել ես ինձ, քամի, նույն երգը լսեցնելով: Դա քո երգը չէ, այն խարտյաշ մազերով, կապուտաչյա աղջկանն է, որն ինչ-որ մի հեռու տեղ հեկեկում է, դու գողացել ես նրա երգը:
Եղել ես նրա մոտ` Արևածաղկի դաշտերում, քանի որ այնտեղ էր նա ինձ սպասելու, երբ ես վերադառնայի իմ թռիչքներից: Այնտեղ` արևածաղկի դաշտերում, հերարձակ նա պարելու էր իմ վերադարձի երգը: Դու թող միալարությունդ, քամի, և լսիր, թե ինչ կպատմեմ. ճայերը կորցրել են ծովի անսահմանության կանչող կապույտը և ցնորամիտ խաբկանքով թռչում են գետերի վրայով: Ես այլևս ծովի թռչուն չեմ, դու նրան ասա, որ բավ է ինձ սպասի:
Արևածաղիկները մի օր կհնձեն, և ինքն անտուն կմնա այրող արևի տակ, դու նրան ասա, թող կինը դառնա պահապան անցորդի, ես էլ դարձել եմ նրանցից մեկը: Մի ճայ է թռչում գետերի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում