Եվրոպայի ամենամեծ գիրքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունգարիայի հյուսիսում գտնվող ոչ մեծ Սինպերտրի գյուղում, որտեղ ապրում է ընդամենը 300 մարդ, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ հսկայական գրքի, որը ստեղծել է տեղացի վարպետ Բելա Վարգան: Եվրանյուզի հաղորդմամբ, այն գրեթե 1,5 տոննա քաշ ունի, 346 էջերից որևէ մեկը փոխելու համար անհրաժեշտ է հատուկ մեքենա և վեց մարդու օգնություն: Գիրք ունի 4,18 х 3,77 մ չափս: Այն աշխարհի ամենամեծ գրքերից մեկն է:
«Արդեն անհնարին էր այն շարունակել: Բայց ավելի լավ էր ես կտրեի ձեռքս, քան 5 սմ-ով փոքր անեի»,- ասել է Վարգան:
Այդ մեծ գիրքը տասը տարի առաջ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Չնայած դրանից հետո ստեղծվել է մեծ չափսերի գրքեր, Վարգան պնդում է իր նախագծի եզակիությունը. «Այն եզակի է ոչ միայն իր չափսով, նաև տեխնոլոգիայով: Այն արված է ինչպես հնագույն կոդեքսները»:
Որպեսի Բելա Վարգայի նվաճումը գրանցվեր, Գինեսի ռեկորդակիրների հանձնաժողովը խնդրելէ պատրաստել գրքի փոքրացված կրկնօրինակը: Այն ունի 11 կգ քաշ, իսկ մնացած ամեն ինչը կրկնում է բնօրինակին: Այժմ հսկայական գիրքը և դրա հետ կապված ամեն ինչ պահպանվում է թանգարանում: Արտեֆակտի վիճակին հետևում է հենց Վարգան՝ օգտագործելով ոչ մեծ գործիքներ:
Այժմ աշխարհի տարբեր ծայրերից՝ Ասիայից մինչև Ամերիկա, գնում են Սինպերտրի, որպեսզի տեսնեն հսկայական գիրքը: Որոշ միապետներ ցանկացել են ձեռք բերել այն կամ խնդրել են հեղինակին դրա նմանը ստեղծել, բայց նա մերժել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում