Ադրբեջանի պետբյուջեի կախվածությունը նավթագազային հատվածից շարունակվում է
Նմանատիպ
Ադրբեջանի ոչ կառավարական «Ազգային բյուջետային խումբ» կազմակերպությունը եզրակացություն է ներկայացրել 2012 թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ, որում տարբեր ցուցանիշերի գծով բացասական գնահատական է տվել դրան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, փաստաթղթում անհանգստություն է հայտնվում այն բանի համար, որ տեղի է ունենում բյուջետային տեղեկատվության սահմանների նեղացում: Այս տարի ադրբեջանական կառավարությունը խորհրդարանում հաշվետվություն է տվել ընդամենը 15 րոպե, իսկ պատգամավորները, գործանականորեն, չեն քննարկել պետբյուջեի կատարողականը, ինչը վկայում է այն մասին, որ բյուջեի քննարկման ամբողջ գործընթացը ձեւական բնույթ է կրում: Միջազգ ային գնահատականներով’ բյուջեի թափանցիկությամբ աշխարհի 100 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 58-րդ տեղը:
Հաշվետվության մեջ անհանգստությամբ նշվում է, որ Ադրբեջանի պետբյուջեի կախվածությունը նավթագազային հատվածից շարունակվում է: 2012 թ. պետական բյուջեի եկամուտների 73,13 տոկոսը կազմել է այդ հատվածի մասնաբաժինը: Դա 7,4 տոկոսով ավելի է, քան 2011 թ.: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից տրանսֆերտները (2012 թ. բյուջետային մուտքերի 57,3 տոկոսը) 2010 թ-ի հետ համեմատությամբ երկու անգամ աճել են, իսկ վերջին 9 տարիներին’ 100 անգամ:
«Նավթի արդյունահանման նվազումը տվյալ միտման վտանգավորություն է ծնում: Փորձագետները գտնում են, որ եթե ապագայում նավթային եկամուտների նվազման համատեքստում կառավարությունը ծախսեր կրճատի, դա կհանգեցնի էկոնոմիկայի նեղացման: 2012 թ. բյուջետային մուտքերում ոչ նավթային հատվածի մասնաբաժինը, որը կազմել է 4 637 մլն մանաթ, չի արտահայտում էկոնոմիկայի իրական հատվածի զարգացմանմակարդակը», -նշում է «Թուրան»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում