Ստամբուլում կբացվի հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանից ու Թուրքիայից 10-ական լուսանկարիչների աշխատանքներից կազմված ցուցահանդես կբացվի: Ստամբուլի «UNIQ Gallery» ցուցասրահում «BridgingStories II» (Կամուրջներ կառուցող պատմություններ) խորագրով անցկացվելիք ցուցահանդեսը կբացվի հունվարի 29-ին և կտևի մինչև փերտվարի 7-ը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Ակոս»-ի թերթի փոխանցմամբ՝ լուսանկարները պիտի շեշտադրեն խաղաղությունը և հույսը երկու ժողովուրդների միջև:
«BridgingStories II»-ի հայաստանյան ցուցադրությունը տեղի է ունեցել 2019-ի օգոստոսին Դիլիջանում:
Նշվում է, որ այս նախագծի 1-ին մասը (BridgingStories) տեղի է ունեցել դեռևս 2016-2017թթ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ: Նախորդ ցուցահանդեսը համակարգել են Հայաստանը և Թուրքիան ներկայացնող լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանի ու Սաբիհա Չիմենի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում