Թուրքիայում ցուցարարին սպանած ոստիկանին ազատ արձակելու որոշումը բողոքի նոր ալիք է բարձրացրել
Նմանատիպ
Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսվել են բողոքի ակցիաներ ընդդեմ Էթհեմ Սարըսյուլյուք անունով ցուցարարին սպանած ոստիկանին ազատ արձակելու որոշման: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը:
Սարըսյուլյուքի սպանությունն իրագործելու համար Ահմեթ Շ. անունով ոստիկանի դեմ հարուցվել էր դատական գործ, սակայն դատարանը դատական առաջին նիստից հետո որոշում էր կայացրել հետաքննությունը շարունակել ոստիկանին ազատ արձակելու պայմաններում: Դատարանի կայացրած որոշմամբ’ ոստիկանը գործել է «պաշտպանության համար նախատեսված սահմաններում»:
Թուրքական արդարադատության կողմից ընդունած նման որոշման պայմաններում Անկարայի և Ստամբուլի բնակիչները ոտքի են ելել: Նախնական հայտարարության համաձայն’ ցուցարարներն իրենց ողջ կազմով քաղաքներում կհավաքվեն տեղական ժամանակով 19.00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում