Թուրքիան Սիրիայի սահմանին մեծ խրամատներ է փորել
26/06/2013 07:36
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերը նոր միջոցառումներ են ձեռնարկել’ թույլ չտալու համար Սիրիայի սահմանից մաքսանենգների և փախստականների մուտքը երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, թուրք- սիրիական սահմանին 2 մետր լայնությամբ և 3 մետր խորությամբ ակոսներ են արվել:
Սիրիական սահմանին թուրքական կողմից բերվել են մեծ քանակությամբ զինվորներ, որոնք այսուհետ պետք է վերահսկեն սահմանը:
Սիրիայում սկսված ճգնաժամի հետեւանքով Թուրքիայում են հաստատվել շուրջ 350 հազար սիրիացի փախստականներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների պատասխանատու Ֆուատա Օկտայան, փախստականներից 192 հազարը բնակություն են հաստատել վրաններում եւ ժամանակավոր կացարաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում