Եվս մեկ անգամ, և դու գրողի ծոցը կգնաս խաղադաշտից․ Սուլշերը՝ Լինգարդին

Եվս մեկ անգամ, և դու գրողի ծոցը կգնաս խաղադաշտից․ Սուլշերը՝ Լինգարդին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Հունվարի 29-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», բայց դուրս մնաց մրցաշարից, քանի որ առաջին խաղում նրանք պարտվել էին 1։3 հաշվով:

Երեկ՝ խաղի ընթացքում, երկրպագուների ուշադրությունը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի պահվածքը, որը զայրացել էր կիսապաշտպան Ջեսի Լինգարդի վրա այն բանից հետո, երբ երկրորդ խաղակեսում կորցրեց գնդակը դրվագներից մեկում:

«Եվս մեկ անգամ, և դու գրողի ծոցը կգնաս խաղադաշտից», – բղավեց նորվեգացին անգլիացի կիսապաշտպանին:

5 րոպե անց Լինգարդին փոխարինեց Անդրեաս Պերեյրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում