Դալիի տասից ավելի աշխատանք են հափշտակել Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից

Դալիի տասից ավելի աշխատանք են հափշտակել Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հունվարի 30-ի գիշերը Սալվադոր Դալիի ստեղծած տասից ավելի բրոնզե քանդակ են հափշտակել Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից: Այդ մասին հայտնել Է Dagens Nyheter հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Couleur պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմի խոսքով՝ անհայտ անձինք գաղնաբար մտել են այն շենքը, որտեղ ցուցահանդես Էր անցկացվում, եւ հափշտակել նշանավոր նկարչի 10 կամ 12 աշխատանք: Քանդակները գնահատվում են 200-500 հազար կրոն (20-50 հազար եվրո): «Գողոնի ընդհանուր արժեքը կազմում Է մոտավորապես 3-4 միլիոն կրոն (մոտավորաեպես 300-400 հազար եվրո)»,- պատմել Է Էնստրյոմը:

Գողությունը հայտնաբերվել Է առավոտյան ժամը մոտավորապես 4-ին: Ոստիկանությունը հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում