Հովհաննես Թումանյան. Ազդ
30/01/2020 21:41
Նմանատիպ
Հեռացրեք նրան աստծո սեղանից,
Որ չապականե մեր սրբությունը,
Ազատ պահեցեք անսուրբ բերանից
Վարդանի պաշտած աստծո անունը։
Ավարարությամբ զորացած բազկով
Թո՛ղ նա չըկրե մականը Մեծի,
Եվ շահախնդիր, կաշառված խոսքով
Կանգնի քարոզիչ փրկության գործի։
Թո՛ղ չըկատարեն հաշտ ու պատարագ
Սեղանակապուտ, անարժան ձեռքեր,
Ոչ նվիրական կամարների տակ
Անզգա սրտից վերանան երգեր։
Եվ թող քարկոծվի, ով որ անգիտակ
Մարդկային կյանքի վսեմ խորհրդին,
Կըհամարձակվի Հայոց հարկի տակ
Քարոզել- հովվել այս ժողովրդին։
1890
Հետևեք մեզ նաև Telegram-ում