«Ժողովուրդ». Մեկ շաբաթվա ընթացքում բանակում արդեն 3 դեպք է գրանցվել․ ո՞վ պետք է պատասխան տա
Նմանատիպ
«Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել: «Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը: Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ զինված ուժերում, և դեպքերը մեկը մյուսին հաջորդում են:
Մասնավորապես, հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001 թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000 թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:
Իսկ բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:
Երեկ էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Այսինքն՝ մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպք՝ երկուսը ծանր վիրավոր են, մեկը՝ մահացավ: Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը, և զինված ուժերում իրավիճակը ինքնահոսի է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում