Մահացել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Սաֆարյանը

Մահացել է Արցախի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Սաֆարյանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: 2020 թ․ հունվարի 30-ին կյանքից հեռացել է ԼՂՀ առաջին և հինգերորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը:

Ծնվել է 1959թ. օգոստոսի 13-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում:

1966 -1974թթ. ուսանել է Ակնաղբյուրի ութամյա դպրոցում:

1974-1976թթ. սովորել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում:

1977-1982թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում:

1982-1983թթ. դասավանդել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցում:

1983-1986թթ. աշխատել է կոմերիտմարզկոմում

1986թ. ընտրվել է կոմերիտմիության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար:

1991թ. դեկտեմբերի 28-ին Ավետարանոցի թիվ 27 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1992թ. օգոստոս նշանակվել է ԼՂՀ ՊՊԿ լիազոր ներկայացուցիչ Ասկերանի վերին ենթաշրջանում:

1999-2005թթ.՝ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի կենսաթոշակային ապահովության վերահսկողության բաժնի պետ, 2005-2009թթ-ին աշխատել է սոցիալական ապահովության ոլորտում և զբաղեցրել մի շարք պաշտոններ

2012թ. դեկտեմբերի 19-ին լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2015թ. հունիսի 11-ից՝ ԱՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (ԼՂՀ նախագահի թիվ 18 հրամանագիր 07.05.2007թ.), «Երախտագիտություն» (ԼՂՀ նախագահի թիվ 48 հրամանագիր 01.09.2007թ.) և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով:

Հրանտ Սաֆարյանը հայրենասեր, ազնիվ և բարի մարդու մեծ համբավ ուներ,իր գործի նվիրյալն էր:

Ազգային ժողովն իր վշտակցությունն է հայտնում Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանի անժամանակ մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում նրա բոլոր հարազատներին, մերձավորներին ու ընկերներին:

Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում:

ԱՀ ԱԺ

Հետևեք մեզ նաև Telegram-ում