Եղիսաբեթ Երկրորդն ավելի քան 1,5 մլն դոլարի չափով մրցանակ է հանձնել Համացանցն ստեղծողներին
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հունիսի 25-ին Բուկինհեմյան պալատում անցկացրել է ընդունելություն, որը նվիրված էր գիտատեխնիկական բնագավառում 1 մլն ֆունտ ստեռլինգի (ավելի քան 1,5 մլն դոլար) չափով մրցանակ սահմանելուն, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թագուհու Լոնդոնի նստավայրի մամուլի ծառայությանը:
Մրցանակը, որը կրում է միապետի անունը, հանձնվում է ինժեներիայի բնագավառի նորաստեղծությունների հեղինակներին, որոնք էական ազդեցություն են գործել մարդկության առաջընթացի վրա:
Մրցանակի առաջին դափնեկիրներ են դարձել մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Համացանցի ստեղծմանը: Խոսքն անգլիացի Թիմ Բեռներս Լիի, ֆրանսիացի Լուի Պուզենի, ամերիկացիներ Ռոբերտ Քանի, Վինտ Սերֆի եւ Մարկ Անդրեեսենի մասին է:
Արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, փոխվարչապետ Նիկ Կլեգը, միավորված ընդդիմության ղեկավար եւ լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում